Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է


Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է
Նոյեմբեր 9 15:28 2026

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենան ինսուլտով հիվանդ էր տեղափոխում հիվանդանոց։