Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ թաղման նպաստների վճարման կարգը չի փոխվի։
«Հետևել ենք հանրային արձագանքին, ինչպես նաև մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում, որոշում ենք կայացրել այդ մասով մեր նախաձեռնությունն առաջ չտանել, որևէ փոփոխություն չիրականացնել»,-ասել է նախարարը։
Նա նշել է, որ նպաստը կշարունակվի տրվել նույն կերպ, ինչ նախկինում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ թաղման նպաստների տրամադրման կարգը պետք է փոխվեր և գումար տրամադրվեր միայն սոցիալապես անապահով ընտանիքներին։










