Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա կա։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:
Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:
Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար»,- նշել է Ա.Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Նախաօես հայտրարավել էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է երկու, տուժել՝ հինգ քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են։
Այնուհետև հայտնի էր դարձել, որ զոհվածներն ամուսիներ են, իսկ հոսպիտալացվածները՝ նրանց երեխաները։ Երեխաներից մեկը հիվանդանցուոմ մահացել էր։










