Այն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու


Այն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու
Նոյեմբեր 4 14:58 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի մայրը՝ Անուշ Ղազարյանը, անդրադարձել է այսօր Նարեկ Կարապետյանի տանը կատարված խուզարկությանը։

 

«ԱԱԾ-ի այցից այն տպավորությունն էր, որ եկել էին նախօրեին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննեին: Զննեցին: Գրքեր էին, ընկերներ, լիքը գրքեր ու հայկական կոնյակ…

 

Էլ հետաքրքիր չի, սցենարը փոխեք, ընկերներ…»,- գրել է Ղազարյանը։

 

Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Նարեկ Կարապետյանի ու Սամվել Կարապետյանի բնակարաններում։ Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունն ավարտվել է, Սամվել Կարապետյանինը՝ ոչ։

 

ՔԿ-ից հայտնել էին, որ այսօր խուզարկություններ են իրականացվում 65 հասցեներում։