«Երկար ժամանակ է պահանջվում, հիմա չունեմ այդ ժամանակը». ԳՇ պետը չմանրամասնեց, թե ինչ են անում, որ բանակում զինվորներ չմահանան


«Երկար ժամանակ է պահանջվում, հիմա չունեմ այդ ժամանակը». ԳՇ պետը չմանրամասնեց, թե ինչ են անում, որ բանակում զինվորներ չմահանան
Նոյեմբեր 4 12:50 2026

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, թե համապատասխան աշխատանքներ են տարվում, որ բանակում խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան։

Լրագրողները նրան խնդրեցին կոնկրետ ասել, թե ինչ է արվում։

«Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը»,- ասաց ԳՇ պետը։

Ասրյանը հավատացրեց, որ այս հարցը բոլորից առավել իրենց է հուզում։

ԳՇ պետը միայն ասաց, որ բանակում ինքնասպանությունների դեպքերով կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում։

«Մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է դա բերում դրան, որովհետև կան հանգամանքներ, որ չպետք է բերեն դրան»,- հավելեց Ասրյանը։