Սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին։ Այս մասին հայտնում է Oxu. az կայքը։
Նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին։
Ըստ տարածված տեղեկությունների՝ սահմանն անցած անձը հոգեկան առողջության խնդիրներ ունի։










