Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին։
Ըստ հրապարակումների՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել և արածեցրել է իրեն պատկանող անասունները։
Ըստ հրապարակման՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Դեպքի օրը նա ևս անասուններն արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ է օգտագործել։
Ոչ սթափ վիճակում նա հատել է Հայաստանի սահմանը և հայտնվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։










