Մեզ հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ «x» թվով պետությունները կարող են «y»-ներին հանել կազմակերպությունից. Միրզոյան


Մեզ հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ «x» թվով պետությունները կարող են «y»-ներին հանել կազմակերպությունից. Միրզոյան
Հոկտեմբեր 21 16:51 2026

 Զեկույցը երեկ է հրապարակվել, բավականին ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք, վերլուծում ենք և վստահ  եղեք, որ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին՝ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ իրենց հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x թվով պետությունները կարող են y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ կիրառել. «Մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք ցանկացած պարագայում։ Անշուշտ, մեր քաղաքացիների բարեկեցությունը, տնտեսական շահերը, ավանդական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ  անդամ մյուս երկրների հետ մեզ համար կարևոր են, բայց կա մի բան, որը գերկարևոր է, դա ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունն է։ Հետևաբար, մեր դիրքորոշումը պայմանավորված կլինի սրանով»։

Անդրադառնալով գազի գնի 69 տոկոսով բարձրացնելուն՝ Միրզոյանը ասաց. «Եթե ռուսական կողմը որոշի գազի գինը բարձրացնել, չգիտեմ՝ դա ինչքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները, իրավիճակ կլինի, կհասկանանք։ Մենք նոր ենք ծանոթանում»։