ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ՔՊ-ական իշխանությանն ու արտգործնախարար Միրզոյանին հիշեցնում է՝ որքան տարածք են իրենք զիջել 8 տարում․
«Պարոն Միրզոյան, մի հատ վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքա՞ն տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել։
ՔՊ ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, ասում են՝ ի՞նչ ենք զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ եք զիջել։
Մի ամբողջ հայկական Արցախ եք զիջել։
Հազարավոր կյանքեր եք զիջել։
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածք եք զիջել։
Արարատի սիմվոլն եք զիջել։
Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն եք զիջել։
Անկախության հռչակագրի բովանդակություն եք զիջել։
Բա 2018-ին ձեր «փառապանծ հեղափոխության» ժամանակ ասեիք, որ այդ ամենը ՀՀ-ի հետ կապ չունի։
Դուք բացի հանձնելուց ու զիջելուց, այլ բան չեք արել»։










