ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է.
««Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ որպես սպառող. մատակարարված շուրջ 6մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի համար վճարելով ավելի քան 244մլն ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):
Ընդ որում, այն գործում է դեռևս նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։
Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»։










