Իրավապահ համակարգը քաղաքացիների շահերը պաշտպՄեր գործընկեր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված այն քաղաքացիներին, որոնք լուսանկարվել են Նարեկ Կարապետյանի հետ, մասնակցել ցույցերին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ իր գործընկերը մանրամասն ներկայացրել է այդ ամենը՝ լուսանկարներով, դեմքերով.
«Բնականաբար, ակնկալում ենք, որ արձագանքներ կլինեն»։
Հարցին՝ արդյո՞ք կհետևեն Փաշինյանի հորդորին և նման դեպքերում բողոքի ակցիաներ կիրականացնեն՝ Աբրահամյանը նկատեց.
«Երբ քաղաքացիներն ահազանգում են ինչ-որ խնդրի մասին, միանգամից ասում են՝ բողոքի ցույցեր կազմակերպեք, երբ խոսում են ընտրական գործընթացներում խախտումների մասին, ասում են՝ հեղափոխություն արեք, մինչդեռ կառավարության ղեկավարը հանդիպել է նման դեպքերի, օրինակ՝ 2012, 2017 թվականներին և դրանից առաջ էլ և հեղափոխություն անելու մասին խոսք չի եղել։ Լավ կլինի, որ իրավապահ համակարգը կոնկրետ քայլերի դիմի, սակայն կառավարության ղեկավարն ասում է՝ դուրս եկեք ցույց արեք․ դա նորմալ չի»։










