Ազգային ժողովի մոտ մոտոցիկլը վթարի է ենթարկվել ու հարվածել քաղաքացիներին․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Ազգային ժողովի մոտ մոտոցիկլը վթարի է ենթարկվել ու հարվածել քաղաքացիներին․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 15 23:39 2026

Այսօր, ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, ապա բախվել լուսակիրի մոտ կանգնած 3 քաղաքացու, ինչից հետո մոտոցիկլավարն ու քաղաքացիներըտեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, որը բախվել է «Tesla»-ի հետնամասին։