Ամեն ինչ կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին, ի՞նչպես եք ստանալու


Ամեն ինչ կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին, ի՞նչպես եք ստանալու
Հոկտեմբեր 15 22:41 2026

Ամեն ինչ կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին: Ի՞նչ եք անելու ու ի՞նչպես եք ստանալու:  Այս հարցերին մանրամասն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է․ «Նոյեմբերի 1-ից մեկնարկում է կենսաչափական նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը։ Այսինքն՝ նոյեմբերի 1-ից կարող եք դիմել ու ստանալ նոր կենսաչափական նույնականացման քարտ կամ անձնագիր, եթե դրա կարիքը ունեք։ «Կարիքը ունենալ» նշանակում է՝ եթե ձեզ անհրաժեշտ է, վավերականության ժամկետն է ավարտվել ձեր հին կամ գործող փաստաթղթերի, կամ կորցրել եք, կամ վնասվել է և այլն, այսինքն՝ պարտադիր չէ անմիջապես դիմել փոխելու համար։ Բայց նոյեմբերի 1-ից արդեն տեսականորեն և գործնականում կարող եք դիմել ու ստանալ։ Ընդ որում՝ 5950 դրամ կենսաչափական նույնականացման քարտի գումարն է, որը պետք է վճարվի, և 28950 դրամ էլ կազմում է կենսաչափական անձնագրի գումարը։ Սրանք ոչ թե պետական տուրքեր են, այլ մասնավոր կազմակերպության կողմից այդ փաստաթղթերի ինքնարժեքը ձևավորող գինը»։

Իրավաբանի խոսքով՝ գործընթացը երկփուլ է ՝ օնլայն տարբերակով դուք պետք է դիմեք համապատասխան պետական մարմին, որը կշարունակի գործել, իսկ գրասենյակներն էլ ձեզ աջակցություն կցուցաբերեն։

«Դուք պետք է դիմեք, համադրեն համապատասխան ռեգիստրում առկա տվյալների հետ և տան թույլտվություն, որպեսզի կարողանաք գնալ ու ստանալ այդ անձնագիրը։ Այդ մասնավոր ընկերությունը մոլերում և տարբեր հասցեներում մինչև 23 հասցե կա։ Գրասենյակներում պետք է գնաք, շատ արագ հանձնեք մատնահետք և  լուսանկարվեք, որից հետո ձեզ այդ նույն գրասենյակում կտրամադրեն  ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։