Առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում. չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և Երևանամերձ հատվածներում տեղավորել. Թորոսյան


Առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում. չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և Երևանամերձ հատվածներում տեղավորել. Թորոսյան
Հոկտեմբեր 13 13:39 2026

Բնակարանները, ցավոք, կամ, բարեբախտաբար, ՀՀ-ում թանկացել են. դա խոսում է երկրում տնտեսական ակտիվության մասին։ Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում կամ Երևանամերձ համայնքներում, այլև այլ համայնքներում, որտեղ կա, օրինակ, 5 միլիոնի հնարավորություն։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ արցախցիների հետ հանդիպումից հետո։

 

«Էստեղ է կենտրոնացած զբաղվածությունը, մեր քաղաքացիները էստեղ ավելի հեշտ են աշխատանք գտնում, բայց պետք է մտածենք ապակենտրոնացման մասին։ 

 

Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և Երևանամերձ հատվածներում տեղավորել»,-ասաց Թորոսյանը։

 

Նա հավելեց, որ այս պահին արցախցիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի ավելացում չի նախատեսվում։