ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտնել է․
«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա։
Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը՝ հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա։










