«Քաղծառայողներին, անկախ իրենց մասնագիտական գործունեությունից տարել են հանրահավաքներին մասնակցելու։ Նույնը եղել է նաև պետական կառավարման ոլորտում»- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Կառավարությունն օրենքով առաջարկում է հունիսի 23-ը սահմանել հանրային ծառայողի մասնագիտական տոն օր։
Ղազարյանը նշեց, որ պետք է հարգել հանրային ծառայողների իրավունքները և պարտադրված չներքաշել քաղաքական գործընթացներում, իսկ ԵԽԽՎ-ի եզրակացության մեջ ասվում է, որ նախընտրական հանրահավաքներին հանրային ծառայողների մասնակցությունը կազմակերպված է եղել, խմբերով, կոլեկտիվներով, ամբողջական նախարարություններով։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ նման օրենք չպեքտ է բերե ԱԺլ, քանի որ մասնագիտական տոն օրերերը օրենքով նշանակում է կառավարությունը՝ որոշմամբ։
Նա նշեց, որ օրենքի նախագիծը զեկուցող վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին էլ իր խոսքում նշեց, որ հանրային ծառայությունը մասնագիտական է, հետևաբար այդ օրը սահմանում է կառավարությունը։
Ղազարյանը նաև տարակուսեց, որ պետական տոնացույցով սահմանված օրերին կառավարությունը որևէ կերպ չի անդրադառնում, բայց նոր տոն օրեր է պարտադրում հասարակությանը։
«Օգոստոսի 23-ին՝ Պետական խորհրդանիշների օրը, մի ուղերձ չի եղել, նույնը նաև սեպտեմբերի 1-ի առթիվ, բայց զոռով ուզում են մեր տոնացույց օր մտցնել, բայց ժողովուրդը չի զգում դրա խորհուրդը«-ասաց ղազարյանը՝ հիշեցնելով, որ քաղաքացու օրը կառավարությունը մարդկանց պարդատդրում է՝ տարեբր միջոցառումներ(գորգ լվալ, խորոված-փարթի ) կազմակերպելով։
«Օրենքի ընդունման անհրաժեշտություն իրավական քաղաքական առումով գոյություն չունի։ Իսկ հանրային ծառայողները կարիք ունեն իրենց դերի արժևորման ճիշտ գնահատման և ուժեղ Հայաստանում հենց այդպես էլ լինելու է»,- Էդգար Ղազարյան։
Հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ հանձնաժողովի 3 ՔՊ-ական պատգամավոր գործուղման են և գրավոր իրենց համաձայնությոնն են թողել նախագծի վերաբերյալ։ Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին բացատրել, որ նման աշխատակարգը միայն ԱԺ լիագումար նիստերում քվեարկություններին է վերաբերում, սակայն Ջուլհակյանը օրինագիծը դրեց քվեարկության և ներկա 3 ՔՊ-ականների հետ միասին 6 կողմ և ընդդիմադիրների 3 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեցին նախագծին։










