Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։










