Մխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց


Մխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց
Հոկտեմբեր 3 21:57 2026

Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լումեցանեի» հետ և հաղթել է՝ 2։0 հաշվով:

​Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը։

Երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ռիչի Ագբոնիֆոն՝ երկրորդ խաղակեսին՝ 62-րդ րոպեին։   

Աղբյուր՝ armsport.am