Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն, աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց


Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն, աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբեր 25 19:31 2026

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

«Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել:

Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»։