«Մի քանի օրից կազդարարվի «Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթի անցկացման մասին»,- ասուլիսում ասաց Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի համակարգող Իվետա Տոնոյանը։
Ըստ նրա, միջազգային խոշորածավալ մրցույթն ունենալու է տարբեր անվանակարգեր, և ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հեղինակավոր մասնագետները հնարավարություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները։
«Ֆանտաստիկ նախաձեռնության մասին մանրամասն կխոսենք առաջիկայում»,- ասաց Ի. Տոնոյանը։
Խոսելով կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի մասին, նա նշեց, որ Գ. Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերություններ արդեն 3 ամիս կապարակնքված են, տասնայակ հազարավոր մարդիկ զրկված են աշխատելու հնարավորությունից. «21-րդ դարում տնտեսական տեռորը, որն իրականացվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի հետքերով, վնասում է մեր տասնայկ հազարավոր հայրենակիցների ու նրանց ընտանիքների»։
Մանրամասն՝ տեսանյութում։










