Կարիք լինի՝ Մայր Աթոռ էլ կգնանք. Սամվել Կարապետյան


Կարիք լինի՝ Մայր Աթոռ էլ կգնանք. Սամվել Կարապետյան
Սեպտեմբեր 25 17:27 2026

Մենք եկեղեցին պաշտպանելու ենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք պաշտպանել, կարիք լինի՝ Մայր Աթոռ էլ կգնանք, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի՝ կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ հրապարակված զեկույցին:

«Ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ, ինչ-որ հիմարություն է քցել, ես դա չեմ ուզում մեկնաբանել, դա ուղղակի հիմարություն է։ Իրենք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել, հերթական հիմարություններն են անում, դրան վերջ կլինի»,- շեշտել է նա: