Պուտինն ու Ալիևը կարճ շփում են ունեցել


Պուտինն ու Ալիևը կարճ շփում են ունեցել
Սեպտեմբեր 1 13:12 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը «ոտքի վրա» զրուցել են Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։  Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո։ Ոտքի վրա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղրղզստանում անցկացվող միջոցառումների ժամանակ Պուտինի և Ալիևի շփումների մասին հարցին։

Պուտինը երեկ ժամանել է Ղրղզստան, որտեղ տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Ադրբեջանի նախագահը մասնակցել է «ՇՀԿ +» միջոցառումներին։

Երեքշաբթի օրը նախատեսված են Ռուսաստանի ղեկավարի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցությունները։