«Մինչև ընտրւթյունները Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդի աջակցություն նշանակում է 50%+1: Շատ լավ։ Այդ 50%-ը Նիկոլ Փաշինյանը չի ստացել»,-նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որը մասնակցում էր հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյան՝ դատարանի դահլիճում մահվան 4-րդ տարելիցին նվիրված քննարկմանը։
Նրա խոսքով, ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը չհաղթահարվեց, այլ խորացավ, ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկարողացավ ստանալ, քանի որ եղավ քվեարկությանը քաղաքացիների մեծ մասնակցություն։
«Ես օրինակներ եմ տեսել, որ մարդիկ գերդաստաններով մասնակցում էին ընտրություններին։ Դրա շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Ե՞րբ կկարողանա ընդդիմությունը քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորությունների մեծ շղթա, որոնցից ամենակարևորը վերաբերում է սահմանդրական փոփոխություններին։ Դրա իրականացնելու տարբերակներն այնքան էլ շատ չեն։ Հենց այն պահին, երբ նա գա ԱԺ՝ փորձելով կյանքի կոչել այդ փոփոխությունները, հենց այդ պահին ընդդիմության համար շանս է լինելու հասնել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը»,-ասաց նա։










