Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավ հայտարարած ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն այսօր անդրադարձել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանին։
ՔՊ-ականը նշել է, որ Տեր Օշինն իրեն ծանոթ երիտասարդ զույգին, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»,- հայտարարել է ՔՊ-ականը։
Տեր Օշին քահանա Հայրապետյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ՔՊ-ականներն իր համար հայրենավաճառ են ու իրեն որևէ մեկը չի կարող նման կոչ անել։
«ՔՊ... ինձ համար նման կուսակցություն չկա, ՔՊ-ական կլինի, չի լինի՝ կարևորը հայրենավաճառ չլինի, հայրենասեր, եկեղեցասեր մարդ լինի, ասել եմ, ասում եմ»,- նշեց Տեր Հայրը։
Տեր Օշինից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չկա՞, որ հիմա էլ իր նկատմամբ հետապնդում կսկսեն՝ Տեր Հայրը նշեց՝ որևէ մտավախություն չունի, արդեն վեց ամիս է, որ իր հետևից են ընկած։
Տեր Օշինը չգիտի՝ կոնկրետ որ զույգն է եղել ՔՊ-ականի ծանոթը, երբ իմանա՝ չի էլ պսակադրի։










