Մեր արմատներն այլ են․ Աննա Հակոբյան (տեսանյութ)


Մեր արմատներն այլ են․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
Օգոստոս 28 09:49 2026

Մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել, քան մենք «վայելում ենք» մեր օրերում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ կնոջ դերը, հեղինակությունն ու ազդեցությունը բարձունքում են եղել։ Սրանում համոզվելու համար, ըստ նրա, պետք է ընդամենը բացել միջնադարի պատմիչների գրերը։

«Մեր արմատները այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը։

Սիրելի՛ կանայք, հավատարիմ ակունքներին, այլևս չենք հանդուրժում»,- նշել է նա։