Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ


Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ
Օգոստոս 30 11:09 2026

Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ:

 

Տուժածներ չկան:

 

ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որն, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: