Նիկոլ Վովայի, դադարեցրեք ձեր ժողովրդի ականջին լապշա կախելը. Զախարովան՝ Փաշինյանին


Նիկոլ Վովայի, դադարեցրեք ձեր ժողովրդի ականջին լապշա կախելը. Զախարովան՝ Փաշինյանին
Օգոստոս 28 21:22 2026

Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանի ղեկավարությունը ոչինչ չի արել՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։ Նման կերպ է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Նախորդ օրը Փաշինյանը հայտարարել էր, որ 2022 թվականի իրադարձություններից հետո Երևանի համար դժվար է խոսել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին։

«Եթե ես գրեմ «ռազմավարական գործընկերություն», դուք կհարցնեք. «Ի՞նչ է պատահել 2022 թվականի սեպտեմբերին։ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը չեն կատարե՞լ իրենց անվտանգության պարտավորությունները»։ Նրանք չեն կատարել։ Ի՞նչ պետք է ասեմ», - ասել էր Փաշինյանը այն ժամանակ։«Նիկոլ Վովայի, ձեր երկրում ընտրություններն անցել են։ Դուք կարող եք դադարեցնել ձեր ժողովրդի ականջին լապշա կախելը։ Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, ինչպես այն իրականում  եղել», - գրել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սրվել է 2022 թվականի սեպտեմբերին։  Ռուսաստանը օգնություն է ցուցաբերել խաղաղ կարգավորման հասնելու համար։

«Այնուհետև Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ն, հակառակ ձեր ստերի ցանկության, արագ արձագանքել է. առաքելություն է ուղարկվել հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, իրավիճակը գնահատելու համար, ինչպես նախատեսված է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով», - շարունակել է Զախարովան։

Նա պարզաբանել է, որ սա ՀԱՊԿ-ի առաքելությունն է, այն կազմակերպության, որը պաշտպանում է իր անդամ պետությունների տարածքները։

«Դուք ոչինչ չեք արել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով», - ընդգծել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։