Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է


Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է
Օգոստոս 29 22:57 2026

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի Բեգոյանի Արմենի հիմնարկի աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Դավթաշենի տեղամասի ծառայողները։

 

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Այս պահին տարածքը սահմանազատել են և անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ տապալված ծառը հեռացնելու ուղղությամբ։