Քիչ առաջ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ «Իզմիրլյան» ԲԿ-ից։
Նա նշեց, որ սահմանափակումներ ունի և չի կարող լրագրողների հարցերին պատասխանել։
Հարցին՝ առողջական վիճակն ինչպե՞ս է՝ Սամսոնյանը պատասխանեց. «Կարգավորվում եմ, շնորհակալություն։ Արդեն կարողանում եմ քայլել»։










