«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում է դեպի Եվրոպա։
Սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների հարյուրավոր նոր ռեկորդներ»։










