Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը հատած հայկական բեռնատարների վարորդները պնդում են, որ փետրվարի 12-ից վրացական կողմում իրենց թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան: Հայտնում է Ազատությունը։
Շինանյութ տեղափոխողների խոսքով՝ վրացական կողմը ոչ մի հիմնավոր բացատրություն չի տալիս, ու իրենք անելանելի վիճակում են հայտնվել:
«Ասում են՝ «կանգնեք, մինչև հրաման կտան հայկական բեռները թողնել, կթողենք»,- ասել են վարորդները, որոնք սահմանին լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար առայժմ գերադասում են անանուն մնալ:
«Մոտ 100 ֆուռի մասին ա խոսքը, 20-ից ավելին ստեղ ենք՝ Ռուսաստանի ու Վրաստանի սահմանի ռենտգենի հրապարակում, մի մասն էլ Գեզիի ստայանկա են ուղարկել»,- պատմել են վարորդները:










