«Փաստը, որ մեր առաջնորդն այս պահին գտնվում է անազատության մեջ, խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, զգում է, որ կորցնում է իշխանությունը։ Եկեք դուրս գանք փողոց և զրուցենք պատահականորեն ընտրված տասը մարդու հետ, վստահաբար տասից ինը կասի, որ Հայաստանին փոփոխություն է պետք։ Մեր ժողովուրդն այդ փոփոխությունն իրապես կապում է Սամվել Կարապետյանի հետ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, գիտակցում են, որ մեր երկրին ուժեղ առաջնորդություն է պետք։ Երբ առաջնորդն ուժեղ է, երկրի հետ հաշվի են նստում, ի վերջո, պետությունն ունենում է սուբյեկտայնություն։ Սամվել Կարապետյանն այն անձն է, որն ունի ներուժ, համբավ ու վարկանիշ, իր անցած ճանապարհով էլ ապացուցել է, որ կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։
Մենք այսօր ունենք խաղաղության պատրանք։ Այն, ինչ իշխանությունը մատուցում է, իրականության հետ կապ չունի․ չի կարող լինել խաղաղություն մի երկրի հետ, որն իր ռազմական բյուջեն ավելացնում է, դու՝ ոչ, չի կարող լինել խաղաղություն մի երկրի հետ, որի զորքերը քո սահմաններից ներս են, և դու այդ հարցը չես բարձրաձայնում։ Մենք ասում ենք, որ պարտված, Հայաստանի շահերը զիջող իշխանությունը չի կարող խաղաղություն բերել, բանակցողը պետք է փոխվի։ Այսօր Հայաստանի Հանրապետության ձայնը լսելի չէ, Հայաստանի Հանրապետության ձայնը չի հնչում։ Մեզ պետք է, որ մեր պետության շահերը պատշաճ ներկայացնող լինի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










