Կայացավ «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրությանը: Ներկայացված աշխատանքները բացահայտում են արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ ստեղծագործական որոնումներից մինչև բարդ ինժեներական լուծումներ։ Ցուցադրությունում կարելի է տեսնել ոչ միայն շինարարության ընթացքը, այլև մարդկանց զգացմունքները, հավատն ու նվիրումը՝ համընդհանուր գործին։
Խորագիրն էլ պատահական չէ ընտրված, նախագիծը, նշում են, հասցրել է միավորել տասնյակ հազարավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր անկյուններից:
«Նրանցից յուրաքանչյուրն այս ամիսների ընթացքում իր անմիջական մասնակցություն է ունեցել այս պատմության կեղտմանը՝ մի քար դնելով, մի դույլ շաղախ լցնելով, իր գործով ու մտքով մասնակիցը դառնալով ազգային այս կառույցի ձևավորմանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:










