Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից


Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից
Փետրվար 21 11:07 2026

Երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։

 

Պարեկները վարորդին ենթարկել են վարչական պատասխանատվության, ով եղել է ոչ սթափ վիճակում, զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։