Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան


Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան
Փետրվար 20 21:48 2026

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.

«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։

Արցախյան շարժումը շարունակվում է, քանի դեռ կա Արցախի ժողովուրդը և նրա ձգտումը՝ վերադառնալու հայրենիք և իրացնելու իր հավաքական իրավունքները:

Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը, որը հայ ազգի ժամանակակից ինքնության հենասյուներից մեկն է»։