Երևանում շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Պարզվում է՝ խուզարկությունները նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ վարույթով են իրականացվում։
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ:










