«Չէի ուզենա խոսել «Մարտի 1-ի» գործով, քանի որ ընթանում է նախաքննություն, բայց կասեմ ընդամենն այն, որ առաջադրված մեղադրանքով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նշենք, որ օրեր առաջ «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց:
«Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որոնք երեկ լրատվամիջոցներում կար իմ անձի վերաբերյալ, կասեմ այն ամբողությամբ հեյրուրանք է, լկտի սուտ է, եւ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նախկին ոստիկանապետը։
Այլ հարցերի Օսիպյանը չպատասախանեց, հղում անելով նախաքննության գաղտնիությանը։
Irakanum.am










