«Կարծում եմ՝ դատական նիստում քննարկվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը, հույսեր միշտ ունենք, քանի որ այստեղ ենք, մասնակցում ենք այս պրոցեսին, բայց քիչ»,- 18 արդարների դատավարությունից առաջ լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Միաժաանակ հավելեց, որ 2020 թվականից ինքը, կոլեգաները բազնիս նշել են՝ Հայաստանում խտրական արդարադատոթյուն է իրականացվում։
«Այս գործով կրկնակի խտրականության հետ գործ ունենք։ Այսինքն, գիտենք, որ 18-ն էլ արդար են, անմեղ են, բայց անազատության մեջ են երկուսը՝ Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ գործով անցնող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանն ու Արմեն Ալեքսանյանը տնային կալանքի մեջ են, մյուսների համար խափանման միջոց են ընտրվել ազատազրկման հետ չկապված սահմանափակումներ:
«Հասկանալի է, թե ինչ աստիճանի ճնշումներ են Հայաստանում դատական իշխանության նկատմամբ։ Տեսել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ ոչ ցանկալի, ոչ իշխանահաճո որոշման պարագայում դատավար է կալանավորվել»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը շատերին է ձեռնտու՝ և հարևան երկրներից, և միջազգային լուրջ խաղացողներից. «Ունենք այն վիճակը, որ ներսում է պետք ակնկալել իրավիճակի փոփոխություն, միայն այդ պարագայում կարող ենք հասնել արդյունքի»։










