Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական ոստիկանության և Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանը։
Այս պահին տեղում արդեն աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով ե ապօրինի աշզզ պահելու կրելու օգտագործելու հատկանիշներով Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով ե ատրճանակից կրակված մի քանի օարկուճ արնանման դանակ լեքսուս որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ե լեքսուսի սեփականատիրոջ ինքնությունը։










