20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը որևէ կերպ չենք կարողանում մասնակցել. Արցախի պետնախարարը դիմել է «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենին


20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը որևէ կերպ չենք կարողանում մասնակցել. Արցախի պետնախարարը դիմել է «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենին
Փետրվար 18 11:37 2026

«Հայաստանի կառավարության պաշտոնյաները որևէ հարց չեն քննարկում  արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։ Բայց նաև պետք է արձանագրենք, որ Արցախի նախկին  պաշտոնյաներից որոշները ևս չեն հանդիպում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա իր խոսքն ուղղեց «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն և Վարչության նախագահ Արտակ Բալայանին։

«Պարոն Բալայան, «Արցախբանկ»-ի բաժնետոմերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ 20 միլիարդից ավելի  գումարների կառավարմանը մենք որևէ կերպ չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականի  շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։

Ինձ վստահեցրել են, որ այդ հանդիպումը տեղի կունենա, բայց քանի ամիս է դրական դինամիկա չկա։ Այս տեսանյութը կարող եք համարել  հանդիպման ևս մեկ առաջարկ»,- ասաց Ն.Իսկանդարյանը։