Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով


Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով
Փետրվար 17 19:19 2026

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։

Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։