ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արևմուտքի՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտությունից։
«Ժողովուրդ ջան, բա չիմացաք։ Նիկոլ Փշինյանի նկատմամաբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բաց են ԵՄ-ն և Արևմուտքը խառնվում ՀՀ ներքին գործերին, գալիք ընտրություններին, որ անգամ նրանց պրոպագանդայի օղակ BBC-ին է անդրադարձել դրան։
Միջազգային փորձագետ կուչերը ԲԻ-ԲԻ- ՍԻ-ին տված հարցազրույցում բաց տեքստով ասել է, որ Արևմուտքը բացահայտ կերպով խառնվում է ՀՀ ներքին գործերին՝ միակողմանի պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին»,-ասում է Աշոտյանը։










