Զովունիում կրակոցներ են հնչել. վիրավnր կա


Զովունիում կրակոցներ են հնչել. վիրավnր կա
Փետրվար 16 23:49 2026

Կոտայքի մարզի Զովունի համայնքում կրակոցներ են հնչել։ Մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում աշխատում են համայնքային ոստիկանները և պարեկները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա։ Իրավապահները պարզում են վիրավորի և վարորդի ինքնությունը, ինչպես նաև նշված մեքենայի սեփականատիրոջ։ Մանրամասները ճշտվում են։