Սա խտրականություն է, պատրաստվում եմ այս մասին նամակ հղել մեր գործընկերներին․ բժիշկ Գևորգ Գրիգորյան


Սա խտրականություն է, պատրաստվում եմ այս մասին նամակ հղել մեր գործընկերներին․ բժիշկ Գևորգ Գրիգորյան
Փետրվար 16 22:27 2026

«Ֆիքսված է՝ բժշկի խորհրդատվության արժեքը 6000 դրամ է և այն համահարթեցված արժեք է։  Միանշանակ նույն կոնսուլտացիան չէ՝  նորվարտ կլինիկական օրդինատորի և պրոֆեսորի, բժշկական գիտությունների թեկնածուի, տասը տարի և ավելի աշխատանքային փորձով բժիշկի։ Հարգելի ապահովագրական համակարգի շահառուներ,եթե ձեզ համար միևնույն է, թե ինչ փորձով բժիշկ պետք է խորհրդատվություն անցկացնի ձեզ հետ, բուժի, սպասարկի, կարող եք 6000 դրամով գնալ խորհրդատվության, բայց գիտելիքը, տարիների փորձը, չքնած գիշերները, արած սխալները և սխալների վրա սովորածն արժեք ունի, գին ունի, որը 6000 դրամի կեսից մինուս 23 % հարկ արժեքը չէ»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկմանն ասաց միջոցառման կազմակերպիչ բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ այս մասին և՛ հիվանդները, և՛ բժիշկները գիտեն, մնում է՝ պատկան մարմինները հասկանան։

 Միաժամանակ բժիշկն անհանգստացնող փաստ համարեց այն, որ Երևանում և մարզերում մատուցվող բժշկական օգնության սակագները տարբեր են։

«Սա խտրականություն է, այլ կերպ չի կարելի կոչել։ Ես պատրաստվում եմ խտրական վերաբերմունքի նկատառումներով նամակ հղել մեր գործընկերներին՝ «Եվրոպայի խորհուրդը Հայաստանում», որոնք բժիշկներին պարտադրում են էթիկա պահպանել։ Այդ նույն մարդիկ պետք է միանշանակ արձագանքեն այս ոչ էթիկական խտրական վերաբերմունքին»,- մանրամասնեց Գրիգորյանը։