Հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների նախնական թիվը


Հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների նախնական թիվը
Փետրվար 16 18:38 2026

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ:

Թիվը հրապարակված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված գրությունում:

Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753 ընտրող:

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: