Շարունակում ենք տաքանալ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել


Շարունակում ենք տաքանալ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Փետրվար 16 15:34 2026

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում եղանակի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնել՝ նշելով. «Ըստ Հայհիդրոմետի կանխատեսումների՝ հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, այլև փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում այսօրվա համեմատ 3-5 աստիճանով»:

«Շարունակում ենք տաքանալ»,- տեսանյութին կից գրել է նա:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև:
​​​
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
 
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով: