ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հետ քննարկել են ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը, առկա խնդիրները և մարտահրավերները


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հետ քննարկել են ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը, առկա խնդիրները և մարտահրավերները
Փետրվար 2 21:03 2026

Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 2-ին խորհրդարան են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը:

 

 

Փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանի և Թագուհի Թովմասյանի հետ:

 

Ընդդիմադիր պատգամավորները, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն ընձեռելու համար:

 

Փորձագետները Հայաստանում են ՀՀ Կառավարության պաշտոնական հրավերով: Դինարա Դիլդաբեկովայի ներկայացմամբ նախատեսվում են մի շարք հանդիպումներ շահագրգիռ կողմերի` Կառավարության, քաղաքական, ընդդիմադիր կուսակցությունների, օրենսդիրների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նպատակն է արձանագրել քննարկման մասնակիցների բազմազան փորձն ու տեսակետները: Արդյունքում փորձագետները հանդես կգան համապատասխան զեկույց- առաջարկություններով:

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը, առկա խնդիրներին և մարտահրավերներին: