Այս պահին դատարանում քննվում է Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Լրագրողների հետ զրույցում Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը ասաց՝ կալանքի միջնորդությունը զարտուղի ճանապարհով հասել է դատավոր Կարեն Ֆարխոյանին.
«Կարո՞ղ եք հիշել քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ գործ, որը մակագրված լինի քիչ, թե շատ օբյեկտիվություն ունեցող դատավորի։ Չի՛ եղել նման դեպք»,-ասաց նա։
Արսեն Բաբայանը նաև հավելեց՝ միջնորդություն են այսօր ներկայացնելու դատարան՝ Սրբազանի խափանման միջոցի փոփոխության հարցով։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։










