ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են․ Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են․ Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Փետրվար 2 09:20 2026

Փետրվարի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։