«Սամվել Կարապետյանը երբեք կողմնակից չի եղել քաղաքական դաշտ մտնելու. Այն, ինչ տեղի ունեցավ, հետաքրքիր, ճակատագրական իրադարձություն էր։ Տասնյակ տարիներ Սամվել Կարապետյանը եղել է Հայ Առաքելական եկեղեցու կողքին։ Տեսնելով եկեղեցու դեմ արշավը, այդ օրերին լինելով Հայաստանում, Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան պաշտպանել եկեղեցին, ինքն իր ձևով, մենք մեր ձևով կպաշտպանենք, այդ ամենն ընկալվեց քաղաքական մատրահրավեր, այնինչ որևէ քաղաքական կոչ չկար այդ հայտարարության մեջ, բայց արդեն քանի ամիս է՝ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է, քաղաքական բանտարկյալ է»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։ ։
«Սամվել Կարապետյանը ստանձնեց ժողովրդի ձայնը հնչեցնելու, եկեղեցուն պաշտպան կանգնելու առաքելությունը։ Սա Սամվել Կարապետյանի պայքարը չէ, սա իսկապես պատմական էջն է մեր երկրի, և հետդարձի ճանապարհ էլ չունենք։ 2026-ը ճակատագրական է լինելու, սա անձնակական հարց չէ, 5-10 մարդու խնդիր չէ, սա ՀՀ գոյության խնդիրն է, ամբողջ հայության խնդիրն է, պիտի կարողանանք հասցնել ամբողջ աշխարհի հայությանը, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, որոշիչ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










